Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Վոլֆսբուրգ»-ի հետ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:
championneri-liga

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցները:

Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում 2 անպատասխան գնդակ է ուղարկել իտալական «Ռոմա»-ի դարպասը: Արքայական թիմից դիպուկ են եղել Քրիշտիանու Ռոնալդուն եւ Խամես Ռոդրիգեսը:

Թիմերի առաջին խաղում Հռոմում Զիդանի սաները հաղթել են նույն՝ 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Վոլֆսբուրգ»-ը Գերմանիայում Անդրե Շյուրլեի գոլի շնորհիվ հաղթել է բելգիական «Գենտ»-ին եւ դուրս է եկել հաջորդ փուլ: Այս դիմակայության առաջին խաղում «գայլերը» հաղթել էին 3:2 հաշվով:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները