Լուկա Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
luka-modrich

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Լոնդոնում կայացել է The Best FIFA Football Awards մրցանակաբաշխությունը։ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ է  ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Մրցանակին հավակնում էին նաեւ Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Կանանց տարվա լավագույն խաղացող 6-րդ անգամ ճանաչվեց բրազիլացի Մարտան:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներին ընտրել է հետևյալ հերթականությամբ` Լուկա Մոդրիչ, Կիլիան Մբապե, Կրիշտիանու Ռոնալդու: Իսկ մարզիչներին` Դիդյե Դեշամ, Զլատկո Դալիչ, Զինեդին Զիդան:

*

*