ՖԻՖԱ-ն հավանություն է տվել նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատմանը

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է ՖԻՖԱ-ի արտահերթ համագումարը...
fifa

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է ՖԻՖԱ-ի արտահերթ համագումարը, որի ընթացքում արդեն հավանություն է տրվել հակակոռուպցիոն բարեփոխումներին:

Մասնավորապես այդ բարեփոխումների մեջ մտնում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատումը:

Բացի այդ, գործադիր կոմիտեի փոխարեն այսուհետ ՖԻՖԱ-ում կգործեն կազմակերպության խորհուրդը եւ գլխավոր քարտուղարությունը: Առաջին կառույցը կզբաղվի ռազմավարական խնդիրներով, իսկ 2-րդը՝ առկա եւ ֆինանսական հարցերով: Խորհրդի կազմում, որը կգլխավորի ՖԻՖԱ-ի նախագահը, կընդգրկվեն 36 անդամներ:

Այսօր ՖԻՖԱ-ի արտահերթ համագումարում կընտրվի նաեւ միջազգային ֆուտբոլի գլխավոր կառույցի նախագահը:

*

*