ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

Հայաստանի ազգային հավաքականը ունի 480 վարկանիշային միավոր:
hayastan-futboli-havaqakan

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 72-րդ տեղը: Նախորդ հրապարակումից հետո ազգային հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 480 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատարն է Բրազիլիայի հավաքականը,  երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, իսկ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 3-րդ հորիզոնականում է:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղը, Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

*

*