Ռոջեր Ֆեդերերը՝ կրկին Ուիմբլդոնի չեմպիոն

Մրցում էին խորվաթ Մարին Չիլիչը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:
federer-rojer

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը իր կարիերայի ընթացքում 8-րդ անգամ դարձավ Ուիմբլդոնի չեմպիոն:

Ուիմբլդոնի տղամարդկանց մենապայքարի եզրափակչում մրցում էին խորվաթ Մարին Չիլիչը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 1 ժամ 41 րոպե ձգված մրցախաղում Ֆեդերերը հաղթեց 3 սեթերում՝ 6:3, 6:1, 6:4 հաշվով:

Ֆեդերերը վերջին անգամ Ուիմբլդոնում հաղթել էր 2012 թվականին: Սա շվեյցարացու 8-րդ հաղթանակն է Ուիմբլդոնի եզրափակչում և «Մեծ սաղավարտ»-ի 18-րդ տիտղոսը:

*

*