Եվրոպայի լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կընդունի «Ռոստով»-ին

Կկայանան պատասխան հանդիպումները:
manchester-yunayted

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում կկայանան  պատասխան հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն արդեն «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կընդունի «Ռոստով»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1, «կարմիր սատանաների» կազմում միակ գնդակը հեղինակել էր Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումը կկայանա այսօր, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում կմրցեն «Կրասնոդար»-«Սելտա», «Գենկ»-«Գենտ», «Բեշիկթաշ»-«Օլիմպիակոս», «Անդերլեխտ»-ԱՊՕԵԼ, «Այաքս»-«Կոպենհագեն», «Բորուսիա» (Մյունխենգլադբախ)-«Շալկե», «Ռոմա»-«Լիոն» զույգերը:

*

*