Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը

Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին
evroliga-futbol.2

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Լոնդոնի «Արսենալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կմրցի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Մարսել»-«Զալցբուրգ» զույգը:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին:

*

*