Եվրոպա լիգա. «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
evropa-liga-football

Ֆուտբոլի Եվրոպա լիգայում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

«Բորուսիան» Դորտմունդում 3 անպատասխան գնդակ է ուղարկել Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասը: Տուխելի սաներից դուբլի հեղինակ է դարձել Մարկո Ռոյսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է «Բորուսիայի» մեկնարկային կազմում եւ խաղացել է առանց փոխարինման:

Իսկ օրվա ամենասպաված խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմի կազմում 11 մետրանոց հարվածը դիպուկ է իրացրել Դանիել Սթարիջն, իսկ խաղի միջնամասում վերջնահաշիվ է ձեւակերպել Ռոբերտո Ֆիրմինոն:

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 17-ին:

*

*