Ատլետիկայի Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում

Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը և Երվանդ Մկրտչյանը։
atletika-hayastani-havaqakan

Մալթայում ընթացող ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի Հանրապետության ատլետիկայի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Եվրոպայի թիմային առաջնության հաղթողներ են դարձել Լևոն Աղասյանը (եռացատկ) և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):

Մրցանակակիրներ են դարձել Երվանդ Մկրտչյանը (վազք 1500 մ, 2-րդ տեղ և վազք 300 մ, 3-րդ տեղ), Էլլադա Ալավերդյանը (3000 մ խոչնդոտավազք, 2-րդ տեղ և 400 մ արգելավազք, 3-րդ տեղ), Գայանե Չիլոյանը (վազք 200 մ, 3-րդ տեղ), Լիլիթ Հարությունյանը (վազք 800 մ, 3-րդ տեղ և 1500 մ, 3-րդ տեղ), Յանա Աբրահամյանը (եռացատկ, 3-րդ տեղ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում, 3-րդ տեղ), Տիգրան Մկրտչյանը (վազք 400 մ, 3-րդ տեղ և 800 մ, 3-րդ տեղ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում, 3-րդ տեղ), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում, 3-րդ տեղ):

Առաջնությանը մասնակցել են Հայաստանի ատլետիկայի հավաքականի 16 անդամներ։ Մեր հավաքականը ընդհանուր թիմային հաշվարկով գրավել է 6-րդ տեղը:

Նշենք, որ առաջնությանը մասակցել են 12 երկրների ավելի քան 400 մարզիկներ:

*

*