Եվրո-2020-ի եզրափակիչը տեղի կունենա Լոնդոնում

Ո՞ր եվրոպական որ քաղաքները կընդունեն Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի առանձին խմբային հանդիպումները:
euro-2020

Հայտնի են դարձել, թե որ եվրոպական քաղաքները կընդունեն Եվրո2020-ի եզրափակիչ փուլի առանձին խմբային  հանդիպումները: ՈՒԵՖԱ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է ցանկը, ըստ որի՝ A խմբի հանդիպումները կընդունեն Հռոմն ու Բաքուն, B խմբինը՝ Սանկտ Պետերբուրգն ու Կոպենհագենը, C խմբինը՝ Ամստերդամն ու Բուխարեստը, D խմբինը՝ Լոնդոնն ու Գլազգոն, E խմբինը՝ Բիլբաոն ու Դուբլինը, F  խմբինը՝ Մյունխենն ու Բուդապեշտը:

Եվրոպայի  2020 թվականի առաջնության բացման խաղը տեղի կունենա Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, իսկ եզրափակիչը՝ Լոնդոնի «Ուեմբլի»-ում:

*

*