«Եվրո-2020». Հունաստան-Հայաստան՝ 2:3

Հայաստանի ֆուտբոլի թիմն Աթենքում հաղթեց Հունաստանի ընտրանուն
gevorg-ghazaryan-hayastan-footboal

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսի 11-ին՝ «Եվրո-2020-ի» ընտրական փուլում, Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց Հունաստանի ընտրանու հետ:

Խաղն ավարտվեց 2։3՝ հօգուտ մեր հավաքականի։  Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ զիջելով միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին:

Հաջորդ հանդիպումը հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 5-ին, երբ Գյուլբուդաղյանցի թիմը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն:

 

*

*