«Կեցցե ֆուտբոլային ոգին» Հայաստանում կփոխանցի Եվրո-2016-ի շունչը

«Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է սպորտային ֆիլմերի փառատոն:
germania-fransia-desp
Եվրո-2016-ի շունչը Հայաստանում Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատները փորձելու են տեղափոխել մեր երկիր: Հունիսի 8-ին եւ 9-ն տեղի կունենա «Կեցցե ֆուտբոլային ոգին» միջոցառումը:
Այն կընդգրկի 13-ից 15 տարեկան 70 երիտասարդների, որոնք նախ սպորտի թեմայով կմասնակցեն սեմինար-քննարկումների, ապա Ավանի Ֆուտբոլի Ակադեմիայի մարզադաշտում մաս կկազմեն տարբեր մարզական միջոցառումների:
Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է սպորտային ֆիլմերի փառատոն:
 «Միավորվել ենք Գերմանիայի դեսպանատան հետ ու փորձելու ենք փոխանցել այդ եռանդն ու ոգեւորությունը նաեւ հայերին: Միջոցառումը նպատակ ունի խրախուսել մարզական գործունեությունն ու ցույց տալ ֆուտբոլի դերը սոցիալական կապեր ստեղծելու ու երիտասարդներին մոբիլիզացնելու հարցում»,- ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայը:
 
«Եվրոպայի առաջնությունն ամենակարեւոր սպորտային իրադարձություններից է աշխարհում: Մեր երկրները հատկապես հուզված են, քանի որ մենք ԱԱ-ի գործող չեմպիոններն ենք, իսկ Ֆրանսիան հյուրընկալում է ԵՎՐՈ-2016-ը»,- նշում է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեպսան Մաթիաս Քիսլերը:

*

*