Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
eghanak-amar

Հանրապետության տարածքում հունիսի 19-ի գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երեւանում գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

*

*