Էդեն Ազարը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը ռեկորդային է` 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
eden-azar-futbol2

Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը Լոնդոնի «Չելսիից» պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։

Ազարը «արքայական ակումբ»-ի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր` նախատեսված մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: «Ռեալ»-ը Ազարին իր երկրպագուներին կներկայացնի հունիսի 13-ին` «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:

Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը ռեկորդային է` 88,5 միլիոն ֆունտ ստերլինգ:

*

*