Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Արսենալ»

Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր
dani-sebalyos

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Լոնդոնի «Արսենալում»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը ստացել է 8 համարը։

Սեբալյոսը 2017-ին է տեղափոխվել «Ռեալ» «Բետիսից»։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականը։

*

*