CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

Կայացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը
conifa-2019-hrv-osia

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 9-ին կայացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարել են Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարի երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեում Հարավային Օսիայի հավաքականի 77-րդ  համարի ներքո խաղացող Իբրահիմ Բազաևը գոլ է խփել: Չնայած  խաղի վերջին րոպեին Արևմտյան Հայաստանի հավաքականը ստացել  է 11 մետրանոցի հնարավորություն, սակայն չի կարողացել այն  իրացնել, և արդյունքում խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ Հարավային Օսիայի:

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով գավաթի:

*

*