Ստեփանակերտում կայացել է ConiFA-2019 Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:
conifa-2019

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը. առաջնության կարգախոսն է «Բաց դռներ, ամուր դարպասներ»:

Առաջնությանը մասնակից  Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը հաջորդականությամբ մտել  են  մարզադաշտ՝  պտույտ կատարելով վազքուղով: Այնուհետև  հնչել է օրհներգը:

Բացման խոսքով հանդես է եկել  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիսավոր միջոցառման  վերջում տեղի է ունեցել   ֆուտբոլային հրավառություն:

*

*