Շախմատի Չինաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները դարձան օլիմպիական չեմպիոններ

Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտել է 8-րդ տեղում
chinastan-olimpiada

Բաթումիում ավարտվել է շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Տղամարդկանց և կանանց պայքարում չեմպիոն է դարձել Չինաստանի հավաքականը: Տղամարդիկ հաղթող են դարձել` վաստակելով 18 միավոր: Արծաթե մեդալը նվաճել է ԱՄՆ-ի հավաքականը, իսկ Ռուսաստանին բաժին է հասել բրոնզե մեդալները:

Հայաստանի հավաքականը 16 միավորով մրցաշարն ավարտել է 8-րդ տեղում:

Կանանց պայքարում Չինաստանի հավաքականը չեմպիոնի կոչումը նվաճել է կրկին 18 միավորով: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Ուկրաինայի ընտրանու աղջիկները, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Վրաստանի հավաքականը:

Հայաստանի կանանց հավաքականը 16 միավորով մրցաշարն ավարտել է 6-րդ տեղում:

*

*