Չիլիի ֆուտբոլի հավաքականը տոնեց առաջին հաղթանակը

Ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի ֆուտբոլի հավաքականը դուրս է գալիս դժվարին իրավիճակից...
chili-futball

Ամերիկայի գավաթի խաղարկությունում Չիլիի ֆուտբոլի հավաքականը դուրս է գալիս դժվարին իրավիճակից: D խմբի առաջին մրցավեճում զիջելով Արգենտինային՝ Չիլին այս անգամ ուժերը չափեց Բոլիվիայի հետ: Չիլի- Բոլիվիա մրցավեճն ավարտվել է 2-1 հաշվով հօգուտ Չիլիի հավաքականի:

Չիլիացիների կազմում խաղի հաշիվը բացել է Արտուրո Վիդալը հանդիպման 46-րդ րոպեի ընթացքում: Բոլիվիան չի հանձնվել և արդեն 61-րդ րոպեին Կամպոսի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը: Այնուամենանայնիվ, Չիլիի հավաքականը խաղի վերջին րոպեին առաջ է նետվել և վաստակել 11 մետրանոց հարված, որը դիպուկ է իրացրել Արտուրո Վիդալը և հաղթանակ պարգևել իր թիմին: Չիլին իր ենթախմբում ունի 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով Արգենտինային:

*

*