Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Չելսին» պարտվեց «ՊՍԺ»-ին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցավ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների խաղային 2-րդ օրը:
celsea-psg

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի ունեցավ 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների խաղային 2-րդ օրը:

Օրվա գլխավոր խաղում Լոնդոնում «Չելսին» պարտվեց «Պարի Սեն Ժերմենին»՝ 1:2: Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Ռաբիոտը եւ Իբրահիմովիչը, իսկ «Ազնվականներից» միակ գոլը խփեց Դիեգո Կոստան: Թիմերի առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր նույն՝ 2:1 հաշվով:

Մյուս խաղում Սանկտ Պետերբուրգում տեղի «Զենիթը» 1:2 հաշվով պարտվեց  «Բենֆիկային»: Առաջին խաղում Լիսաբոնում «արծիվները» եւս հաղթել էին, ինչի շնորհիվ  դիմակայությունից պայքարը կշարունակի «Բենֆիկան»:

*

*