Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ — Երկիր Մեդիա

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամների հետ

... Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը:
carukyan-ymbshamart

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիկների և մարզիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարի տեղակալներ Գաբրիել Ղազարյանը և Սարգիս Ավագյանը, ինչպես նաև աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

2018 թվականի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականները թիմային հաշվարկով գրավել են 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոններ են դարձել ազատ ոճայիններ՝ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը և հունահռոմեական ըմբիշ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը:

Առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել ազատ ոճայիններ՝ 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը, ինչպես նաև հունահռոմեական ըմբիշներ՝ 60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 77 կգ քաշային Վահե Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

 

*

*