Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի Սերգեյ Պետրոսյանի դին հայտնաբերվել է գետում

Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:
sergey-petrosyan-canramart

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքում: Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆիոդորսկին:

Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրանսոդարի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում՝ հուլիսի 24-ին:

«Իրականացվում է հետաքննություն, մահվան պատճառները հասկանալու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:

*

*