Հայ մարզիկը կրկնել է Բրյուս Լիի ռեկորդը․ armsport.am

Մանվելն այս ռեկորդը սահմանել է Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին։

Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր, ինչպես նաև Հայաստանի ռեկորդների գրքի երկու տասնյակից ավելի ռեկորդների հեղինակ, ուորքաութի ու ֆիթնեսի մոսկվացի հայ մարզիչ Մանվել Մամոյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մամոյանը կարողացել է 2 մատների վրա մեկ րոպեում 55 սեղմում կատարել, նախորդ ռեկորդը 52 սեղմում էր:

Երկու մատով այդպիսի սեղմումներ առաջինը ցուցադրել է լեգենդար Բրյուս Լին:

Մանվելն այս ռեկորդը սահմանել է Կարմիր հրապարակում՝ Վասիլի Երանելու տաճարի ֆոնին։

*

*