100 մլն դոլար՝ մեկ մենամարտի համար

Անկախ մենամարտի արդյունքից՝ Մեյվեզերը կստանա 100, իսկ նրա հակառակորդ Մակգրեգորը՝ 30 մլն դոլար:
brncqamart-makgregor-meyvezer

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի և UFC-ի իռլանդացի մարզիկ Քոնոր Մակգրեգորի այսօր Լաս Վեգասում կայանալիք մենամարտից առաջ հրապարակվել են պաշտոնական հոնորարների մասին տեղեկություններ: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է  Yahoo-ի լրագրող Մարկուս Վանդերբերգը:

Անկախ մենամարտի  արդյունքից՝ Մեյվեզերը կստանա 100, իսկ նրա հակառակորդ Մակգրեգորը՝ 30 մլն դոլար:

Սակայն բռնցքամարտիկների վերջնական հոնորարները կարող են մի քանի անգամ ավելին լինել, քանի որ վերոհիշյալ թվերի մեջ ներառված չեն հաղթանակի բոնուսները, վճարովի հեռարձակումների եւ տոմսերի վաճառքներից ստացվող գումարները:

*

*