Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնի 9 բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի 9 մարզիկով:
brncqamartik

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցի 9 մարզիկով:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն արդեն որոշել է հավաքականի կազմը: Մինսկ կմեկնի 9 բռնցքամարտիկ` 8 տղա եւ 1 աղջիկ: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը:

*

*