Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը երրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին

Նա դարձավ Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն
hovhannes-bachkov, brnckamartik

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) դարձավ Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն:

Եզրափակչում բռնցքամարտիկը 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ումիհա Սոֆիանին:

Կիսաեզրափակչում Բաչկովը 4։1 հաշվով առավելության էր հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մաքջիվերն Ջեյմսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում նույն՝ 5։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին:

*

*