Զիկա վիրուսի պատճառով որեւէ մարզիկ կամ երկիր չի հրաժարվել Օլիմպիական խաղերից

Բրազիլիան 98 տոկոսով արդեն պատրաստ է Օլիմպիական խաղերին՝ հայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դուարտե Մոնտեյրոն:
Brazilia-despan

Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ օլիմպիական խաղերի ժամանակ մասնակիցների անվտանգությունը կապահովեն շուրջ 47 հազար ոստիկաններ: Այս մասին հայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դուարտե Մոնտեյրոն:

Նա նաեւ հույս է հայտնել, որ հայ մարզիկները կկարողանան մեդալներ նվաճել «Ռիո 2016»-ում:

Բրազիլիան 98 տոկոսով արդեն պատրաստ է Օլիմպիական խաղերին՝ հայտնեց Դուարտե Մոնտեյրոն: Նա ներկայացրեց Ռիո 2016-ի մանրամասները, նշելով, որ Բրազիլիան ցանկանում է ապացուցել՝ պետությունը զարգացել է այնքան, որ կարողանում է այսպիսի լայնածավալ միջոցառում է կազմակերպել:

Մենք ունեցել եք կարեւոր հիմք Օլիմպիական խաղերը մեր երկրում հյուրընկալելու համար: 2007 թվականից սկսած բազմաթիվ կարեւոր միջոցառումներ ենք կազմակերպել: Եվ հենց այնպես չենք ստացել այս հնարավորությունն՝ անցկացնել Օլիմպիական խաղերը Բրազիլիայում: Այսօր հասել ենք այն կետին, որ Բրազիլիան պատրաստ է հյուրընկալել հազարավոր մարզասերների եւ մարզիկների,- ասաց դեսպան Դուարտե Մոնտեյրոն:

Օլիմպիական կրակն, անցնելով 329 տարբեր քաղաքներով, օգոստոսի 4-ին կհասնի Ռիո: Իսկ հաջորդ օրը Ֆուտբոլի ամրոց «Մարականայում» տեղի կունենա Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հարկ է նշել, որ ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը կմեկնարկի 2 օր շուտ՝ օգոստոսի 3-ին:

Բրազիլիան պակաս հարուստ է, քան Անգլիան եւ ունի քիչ պատմություն, քան Չինաստանն, ու այս տեսանկյունից մեզ համար մի փոքր դժվար է կազմակերպել ավելի լավ եւ հիշարժան բացման արարողություն, ինչպիսին էին Լոդնոն-2012-ը, կամ Պեկին-2008-ը: Փակագծերը չեմ բացի, բայց մենք ցույց ենք տալու Բրազիլիայի որակը, ցույց ենք տալու, որ Բրազիլիան մի երկիր է, որտեղ ապրում են 70 տարբեր ազգերի մարդիկ, իսկ դա նշանակում է, թե որքան բազմազան է մեր երկրի մշակույթը,- ասաց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Դեսպանը նաեւ անդրադարձավ Զիկա վիրուսին եւ հավատացրեց. ներկա պահին դրա վտանգը չկա: Նրա խոսքով՝ դեռեւս որեւէ մարզիկ կամ երկիր վիրուսի պատճառով չի հրաժարվել խաղերին մասնակցելուց:

*

*