Բեռլուսկոնին 740 միլիոն եվրոյով վաճառում է «Միլանը»

Այդ գումարի 220 միլիոնը կուղղվի ակումբի պարտքերը փակելուն:
berluskoni-milan

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ավարտին է հասցրել ակումբը չինական ընկերությանը վաճառելու գործարքը:

Բեռլուսկոնիին պատկանող ընկերությունը հայտարարել է ակումբի ակցիաների 99,93 տոկոսը չինական Rossoneri Sport Investment Lux ընկերությանը վաճառելու մասին: Գործարքի արժեքը գնահատվում է 740 միլիոն եվրո: Այդ գումարի 220 միլիոնը կուղղվի ակումբի պարտքերը փակելուն:

Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր համարվում 31 տարի: Այդ ընթացքում ակումբը 29 մրցանակ է նվաճել՝ Իտալիայում ու Եվրոպայում:

 

Պատրաստեց՝

Ռազմիկ Հովհաննիսյանը

*

*