Բելգիայի հավաքականը հաղթանակ տոնեց

Մրցեցին Բելգիայի ու Պանամայի հավաքականները:
belgia-panama

Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրում Բելգիան մրցեց Պանամայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին առավելությունը Բելգիայի կողմն էր, սակայն Պանաման չէր էլ փորձում միայն պաշտպանվել: Վիճակագրությամբ գնդակին հիմնականում տիրում էին եվրոպացիները, բայց մրցակցի դարպասը գրավելու ճիշտ ուղիներ չէին գտնում:

Երկրորդ կեսի մեկնարկից միայն մեկ րոպե անց Բելգիան առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար, դիպուկ և գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մերտենսը: Պանամայի ֆուտբոլիստները, ովքեր առաջին անգամ էին մասնակցում աշխարհի առաջնությանը, կարողանում էին երբեմն-երբեմն գրոհներ կազմակերպել, որը, սակայն, լուրջ խնդիրներ չէր առաջացնում Բելգիայի համար:

Հանդիպման 69-րդ րոպեին Բելգիան կրկնապատկեց հաշվի առավելությունը: Աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Լուկակուն: Վերջինս չբավարարվեց ձեռքբերածով և 75-րդ րոպեին Ազարի փոխանցումից հետո դարձավ նաև դուբլի հեղինակ: Բելգիան ի վերջո հաղթեց 3:0 հաշվով:

Բելգիան երկրորդ տուրում կմրցի Թունիսի հետ հունիսի  23-ին: Պանաման հաջորդիվ կխաղա Անգլիայի հետ հունիսի 24-ին:

Այս խմբի մյուս խաղը կկայանա հունիսի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին. կմրցեն Թունիսի և Անգլիայի հավաքականները:

*

*