Ֆուտբոլի ԱԱ-2018․ Բելգիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց Ճապոնիայից և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բելգիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:
belgia-japonia

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Դոնի Ռոստով քաղաքում Բելգիայի ընտրանին մրցեց Ճապոնիայի հավաքականի հետ:

Հանդիպման ավելացված վերջին րոպեին դարպասապահ Կուրտուայի սկսած գրոհը գոլով եզրափակեց Շադլին և Բելգիային դուրս բերեց քառորդ եզրափակիչ: Խաղն ավարտվեց 3։2 հաշվով։

Բելգիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Բրազիլիայի ընտրանու դեմ: Խաղը կկայանա հուլիսի 6-ին:

*

*