Ֆուտբոլի ԱԱ-2018․ Բելգիան՝ բրոնզե մեդալակիր

Այսօր կայացավ Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար հանդիպումը:
belgia-anglia

Սանկտ-Պետերբուրգի համանուն մարզադաշտում այսօր կայացավ  Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար հանդիպումը:

Բրոնզե մեդալի համար պայքարի ելան Բելգիայի ու Անգլիայի ազգային հավաքականները. խաղն ավարտվեց 2։0՝ հօգուտ Բելգիայի։

Հիշեցնենք, որ վաղը՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում  կմեկնարկի Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ հանդիպումը:

 

*

*