Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մարզվել է Ուպսալայում

Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր
basketbol-hayastan

Շվեդիայի դեմ կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլի հանդիպումից առաջ Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել IFU Arena մարզահամալիրում:

Մարզմանը մասնակցել են հավաքականի ճամբարում գտնվող բոլոր 11 խաղացողները:

Նիկշա Բավցևիչի գլխավորած թիմը ծանրաբեռնված մարզում անցկացրեց` փորձարկելով մի շարք վարժություններ, որոնք կարող են կիրառվել առաջիկա մրցախաղում:

Հիշեցնենք, որ Շվեդիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 16-ին։ Սկիզբը՝ 21:00-ին:

*

*