«Բանանցի» 5 ֆուտբոլիստներ լքել են թիմը

Հաջորդ մրցաշրջանում թիմում չեն լինի...
bananc

Հայաստանի գավաթակիր «Բանանց» ակումբի 5 ֆուտբոլիստներ լքել են թիմը, հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հաջորդ մրցաշրջանում թիմում չեն լինի դարպասապահ Ալբերտ Օհանյանը, պաշտպան Սոսլան Կալմանովը, կիսապաշտպաններ Միգել Լոպեսն ու Անդրեյ Շահգելդյանն, ինչպես նաեւ հարձակվող Դենիս Մահմուդովը:

Նշված ֆուտբոլիստներից ամենաերկարը «Բանանցում» հանդես է եկել Միգել Լոպեսը, որը երեւանյան թիմում անցկացրել է 1,5 տարի և հանդիսանում էր թիմի առանցքային խաղացողներից մեկը:

*

*