Պորտուգալիան՝ Ֆուտբոլի Ազգերի լիգայի գավաթակիր

Նիդերլանդները երկրորդն է
portugalia2

Ֆուտբոլի Ազգերի լիգայի եզրափակչում միմյանց դեմ մրցեցին Պորտուգալիայի և Նիդերլանդների հավաքականները:  Առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց և միայն 60-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը խփեց Պորտուգալիայի առաջին և հաղթական գնդակը:

Պորտուգալիայի հավաքականն հաղթեց առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Նիդերլանդները երկրորդն է, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները:

Այս հաղթանակի շնորհիվ Պորտուգալիայի հավաքականը հանդես կգա Եվրո-2020-ի եզրափակչում:

*

*