Ավդալյանը դարձավ չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Արցախում կռվող զինվորներին»

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում 69 կգ քաշայիների պայքարում չեմպիոն հռչակվեց...
nazik-avdalyan

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում 69 կգ քաշայիների պայքարում չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Նազիկ Ավդալյանը։

Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող, մեծ սպորտ վերջերս վերադարձած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:

Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ:

Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ Ավդալյանը կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:

«Հաղթանակս նվիրում եմ Արցախում կռվող զինվորներին»,- հայտարարեց Ավդալյանը։

Տղամարդկանց 85 կգ քաշայինների B խմբում Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ (153+193) արդյունքով գրավել է առաջին տեղը:

A խմբի մասնակիցները մրցահարթակ դուրս կգան ավելի ուշ:

 

 

*

*