«Աթլետիկոն» ցավակցել է «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների զոհվելու կապակցությամբ

Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչին մեկնելիս ավիաաղետի զոհ են դարձել բրազիլական թիմի մոտ 25 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ:
atletiko

Մադրիդի «Աթլետիկոն» ցավակցություն է հայտնել օդանավի կործանման հետեւանքով բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների զոհվելու կապակցությամբ: Զոհերի թվում է նաեւ «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան Կլեբեր Սանտանան:

Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչին մեկնելիս ավիաաղետի զոհ են դարձել բրազիլական թիմի մոտ 25 ֆուտբոլիստներ եւ մարզիչներ:

Հավելենք, որ Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնկան «Բարսելոնան» մարզումները սկսել են մեկ րոպե լռությամբ:

*

*