Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի թիմային առաջնությունում

Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 6-րդն է:
levon-aghasyan2

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանն առաջինն է Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած առաջնությունում եռացատկորդ Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով 16.46 մ արդյունք:

Գնդի հրում ձևում Հայաստանից Ժաննա Շահինյանը 5-րդն է (47.04 մ արդյունք): 100 մ արագավազքում Մելինե Ադամյանը 8-րդն է (16.02):

Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը 6-րդն է:

Եվրոպայի առաջնության 3-րդ լիգային մասնակցում էին 12 եվրոպական երկրների մարզիկներ:

*

*