«Խորհուրդ եմ տալիս բռնցքամարտիկներին՝ չմենամարտել Գոռի հետ». Արամ Դավթյան

Գոռը գերազանցեց մրցակցին ինտելեկտի շնորհիվ...
gor-ericyan-brncqamart-asulis1 (1)

Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի պրոմոթեր Արամ Դավթյանը հորդորում է այլ բռնցքամարտիկների` չմենամարտել Գոռի հետ:

«Գոռ Երիցյանի վերջին մենամարտը կարճ ստացվեց, բայց նա կարողացավ իր հաղթանակով նոր ճանապարհ բացել բռնցքամարտի աշխարհում: Հիմա Գոռի մոտ կլինի հանգստի շրջան և միայն մյուս տարի կիմանանք, թե երբ կլինի նրա հաջորդ մենամարտը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավթյանը:

Վերջինիս խոսքով` Երիցյանը և իր մրցակցի միջև ռևանշ չի լինի, քանի որ պայմանագրի մեջ նման կետ չի եղել, և տարիքային սահմանն արդեն անցում է: «Գոռը գերազանցեց մրցակցին ինտելեկտի շնորհիվ: Խորհուրդ եմ տալիս բռնցքամարտիկներին՝ չմենամարտել Գոռի հետ»,-առանձնացրեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը դարձել էր WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն՝ Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուի ընթացքում 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ֆիլիպինցի Ալվին Լագումբային:

Դա Գոռի 9-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա չի կրել ոչ մի պարտություն:

*

*