Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մտածում է հետ վերադառնալ

«Ինչ այստեղ եմ դեռ չեմ մարզվել»:
oliimpiada

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի Հայաստանի մասնակից, լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը առանց անհրաժեշտ մարզագույքի է և Փհենչհանում գտնվելու ընթացքում չի մարզվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Կարապետյանը:

«Իմ ֆեդերացիան դահուկները չի պատվիրել, որպեսզի այն գա այստեղ: Ինչ այստեղ եմ դեռ չեմ մարզվել ։ Պատրաստվում եմ հետ գնալ, քանի որ իմաստ չեմ գտնում»,- ասաց Կարապետյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը փաստեց, որ դահուկորդների գույքը խիստ մասնագիտական է և պետք է համապատասխանի միջազգային ֆեդերացիայի պահանջներին: «Դահուկները ազատ վաճառքում չկան: Իր մարզումային դահուկները վնասվեցին, և մենք նորն ենք պատվիրել: 2017 թվականին ֆեդերացիան իր համար փետրվարին գնել էր, սակայն այն որ դահուկներն արդեն մաշվել էին և փոխելու կարիք կար, դա միանշանակ»,- նշեց Սարգսյանը:

Փետրվարի 18-ին Աշոտ Կարապետյանը հսկա ոլորավայրէջքում իր առաջին մեկնարկը կունենա: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները