Արտյոմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։
artyom-dalaqyan

Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը հաղթել է թայլանդցի Սարավուտի Տավորնխամին և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն (մինչև 51 կգ) քաշային կատեգորիայում։

Հունիսի 15-ին Կիևում Արտյոմ Դալաքյանը (18-0, 13 КО) անցկացրել է իր տիտղոսի երրորդ պաշտպանությունը Սարավուտի Տավորնխամի (20-1, 15 КО) դեմ մենամարտում։

Ինչպես տեղեկացնում է analitikaua.net-ը, Արտյոմ Դալաքյանը վստահ հաղթանակ է տարել 10-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։

Ավելի վաղ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանն Արտյոմ Դալաքյանին պարգևատրել է ՈՒՀՄ «Սփյուռքի ակտիվ գործիչ» մեդալով։

*

*