Արթուր Աբրահամը պատրաստվում է ռեւանշ մենամարտին

Արթուր Աբրահամի եւ Մարտին Մյուրեյի ռեւանշը կայանալու է նոյեմբերի 12-ին՝ Մոնակոյում:
artur-abraham

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Բեռլինում նախապատրաստվում է բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ ռեւանշ մենամարտին, այս առթիվ հայ մարզիկը տեսանյութ է հրապարակել՝ իր մարզումային ծրագրից:

Հիշեցնենք, որ նրանց միջեւ առաջին մենամարտը տեղի էր ունեցել նախորդ տարվա նոյեմբերին եւ ավարտվել էր հայ բռնցքամարտիկի հաղթանակով:

Արթուր Աբրահամի եւ Մարտին Մյուրեյի ռեւանշը կայանալու է նոյեմբերի 12-ին՝ Մոնակոյում:

*

*