15:43 - 22.09.2018
925 Դիտում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանի համար անսպասելի է եղել ազգային թիմի մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:
«Մի քիչ անսպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը: Մենք չենք զրույցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ: Չէի սպասում, որ հրաժարական կտա: Մենք հիմա շատ ակտիվ պետք աշխատենք նոր մարզիչ գտնելու հարցում: Կան մի քանի թեկնածուներ, սակայն դեռևս անուններ չեմ ասի: Թեկնածուները թե արտասահմանից են, թե ներսից: Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում կներկայացվեն մարզչի թեկնածուները»,-ՀՖՖ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը: