Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնում

...պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը` երկարաձգելու հնարավորությամբ:
artur-petrosyan

Արթուր Պետրոսյանը նշանակվել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ 46-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Արմեն Ադամյանը հրաժարական էր տվել «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության աշնանային շրջանը «Լոռին» ավարտել է 5-րդ հորիզոնականում:

*

*