Արթուր Պետրոսյանը հեռացել է «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Լոռիի» հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել...
artur-petrosyan

Արթուր Պետրոսյանը «Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գևորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

«Լոռի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանը նշանակվել էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ին: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասել է Հայաստանի գավաթի եզրափակիչ:

Արթուր Պետրոսյանն ակումբի մամուլի ծառայության միջոցով իր խոսքն է ուղղել վանաձորյան ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին, ակումբի աշխատակազմին և երկրպագուներին.

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:

Որպես մարզիչ` անձամբ իմ առջև «Լոռիի» հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ, ցավոք, չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռիի» գլխավոր մարզչի պաշտոնը»,- մասնավորապես նշել է Արթուր Պետրոսյանը:

*

*