Արթուր Հովհաննիսյանը հաղթեց բելառուս բռնցքամարտիկին. Մինսկ-2019

Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
artur-hovhannisyan

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի երրորդ օրը պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները։

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը բելառուս Եվգենի Կարմիլչիկն էր։

Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչ մարտերը կայանալու են հունիսի 25-ին։

Այսօր Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ):

*

*