Արթուր Ասլանյանը՝ Կալիֆորնիայի 10 լավագույն հայ մարզիկների ցանկում

Yerkirmedia.am-ի հետ զրույցում Արթուր Ասլանյանը նշեց, որ...
artur-aslanyan-karate

2016 թ.-ի կարատեի Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Արթուր Ասլանյանն ընդգրկվել է Կալիֆորնիայի նահանգի 2017 թ.-ի տասը լավագույն հայ մարզիկների ցանկում:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 2018 թ.-ի  հունվարի 25-ին Գլենդելի քաղաքապետարանում: Նույն օրը մարզական հաջողությունների համար մարզիկներին են հանձնվել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր՝ Լոս-Անջելեսի և ամերիկահայ համայնքի մարզական տարեգրությունը «չեմպիոնական փառքի էջերով հարստացնելու համար»:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում Արթուր Ասլանյանը նշեց, որ այժմ ամենօրյա մարզումներով պատրաստվում է «USA open-Ozawa cup 2018» մրցույթին, որը տեղի կունենա մարտի 30-ից ապրիլի 1-ը Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում:

«Սրանք քայլեր են, որոնք հնարավորություն կտան մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, այնուհետև կկարողանամ մասնակցել 2020թ.-ին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին»,-նշեց Արթուր Ասլանյանը:

*

*