Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության վարկանիշային աղյուսակը

66 կգ քաշային կարգի երկրորդ տեղում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է:
artur-aleqsanyan-ymbshamart

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գլխավորում է Ըմբշամարտի համաշխարհային միության 98 կգ քաշային կարգի վարկանիշային աղյուսակը:

Ըմբշամարտի համաշխարհային միության հերթական վարկանիշային աղյուսակի 66 կգ քաշային կարգի երկրորդ տեղում օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն է: Կարեն Ասլանյանը 15-րդ հորիզոնականում է: 71 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը 8-րդ տեղում է: Արսեն Ջուլֆալակյանը 13-րդ տեղում է, իսկ Կարապետ Չալյանը 14-րդ: 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը 14-րդ հորիզոնականում է:

*

*