Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ

Քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին
artur-aleqsanyan

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին։ Այսպիսով՝ Ալեքսանյանն ապահովել է առնվազն Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Հրաբովնիկին։ 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով թուրք Չենկ Իլդեմին։

*

*