Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ 27 տարեկան

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
artur-aleqsanyan

Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան տարեդարձը:

Ալեքսանյանն աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն է: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում դարձավ օլիմպիական չեմպիոն: Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականին Գյումրի քաղաքում:

2015 թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

*

*