Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն. 20 տարի անց Հայաստանն օլիմպիական ոսկի նվաճեց

Ռիո դե Ժանեյրոյում րոպեներ առաջ ավարտվեց 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը երզրափակիչում...

Ռիո դե Ժանեյրոյում րոպեներ առաջ ավարտվեց 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը երզրափակիչում, որի արդյունքում՝ 3:0 հաշվով նա հռչակվեց օլիմպիական չեմպիոն։

Նրա մրցակիցը կուբացի Դանիել Լուգո Կաբրերան էր:

Ցավոք, դրանից առաջ նման հաջողության չգրանցեց մեր ըմբիշ Միհրան Հարությունյանը։ 66 կգ քաշայինների եզրափակիչում մրցավարական հերթական կրկեսն էր, կրկես, որի վրա արդեն որերորդ անգամ աչք են փակում հայկական սպորտի պատկան մարմինները:

Միհրանը չեմպիոն էր, թե´ Բաքվում կայացած առաջին եվրոպական խաղերում եւ թե´ Ռիո-2016-ում: Անգամ հունահռոմեական ոճի ըմբշամարտով հազվադեպ հետաքրքրվողների համար տեսանելի էր մրցավարական կողմնակալությունը:

Չակերտավոր օլիմպիական ոսկին իր հետ Սերբիա կտանի եզրափակչում 6 րոպե ոչինչ չարած եւ պարբերաբար լեզուն ցուցադրած Դավոր Ստեֆանեկը, հավանաբար նա այդ մեդալը կնվրի ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ սերբ Նենադ Լալովիչին, սա միանշանակ վերջինի հաջողությունն է, այլ ոչ՝ Ստեֆանեկինը:

Հարությունյանի արծաթը ոսկու արժեք ուներ ոչ միայն հայ երկրպագուների շրջանում. հատկանշական է, որ պարգեւատրման արարողության ժամանակ մեր ըմբին արժանացավ մարզադահլիճում հավաքված հանդիսականների բուռն ծափողջույններին, իսկ սերբին դիմավորեցին այնպես, ինչպես երեւիթե չէր եղել երբեք՝ սուլոցներով:

Ի դեպ, Հարությունյանը հրաժարվեց պատվո հարթակում խմբակային լուսանկարից եւ կարճ ժամանակ անց հանեց արծաթե մեդալը:

*

*